25.11.2024
Մամուլի տեսություն. Պաշտպանության նախարարը կադրային ջարդ է սկսել
prev Նախորդ նորություն

Stratfor. Ղարաբաղի շնորհիվ ՌԴ-ն կպահպանի գերակայությունը Կովկասում

Լեռնային Ղարաբաղի տարածքում չկա Ռուսաստանի ուղիղ ռազմական ներկայություն, սակայն այդ հակամարտության շնորհիվ ՌԴ–ն պահպանում է Կովկասում իր գերակայությունը։ Այս մասին նշվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի հոդվածում։

ՀՀ–ն հետևում է Կրեմլի ուղենիշին, իսկ Ադրբեջանը վարում է ավելի բալասնավորված արտաքին քաղաքականություն։ Մոսկվան զենք է վաճառում երկու կողմերին էլ, որպեսզի նրանք այն ուղղեն միմյանց դեմ ու մեծացնեն անվտանգության ոլորտում իրենց կախվածությունը իրենից։

Ինչպես նշում են Stratfor–ի վերլուծաբանները, ՌԴ–ի ու Արևմուտքի միջև լարվածության մեծացման ֆոնին անջատողական տարածաշրջանների կարևորությունը մեծանում է։

Քանի դեռ Արևմուտքն ուժեղացնում է իր համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ, ՌԴ–ն ուժեղացնում է իր ազդեցությունն այդ անկլավներում`ուժեղացնելով զորավարժությունների տեմպը։

Stratfor–ի վերլուծաբանները հավելել են, որ դիվանագիտության ոլորտում դեռևս կան առաջընթացի հասնելու շանսեր։