23.04.2025
Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովվել ԿԽՄԿ գործունեությունը. ԵՄ խոսնակ
prev Նախորդ նորություն

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի զինուժի կրակոցից երկրորդ հայ զինծառայողն է վիրավորվել. ՊՆ

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից։


Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև այսօր կեսօրին, ինչի հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն․ Թ․-ն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։


 

Հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում Երևանի փողոցներից հավաքվել է 202 կենդանու դի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար