Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովվել ԿԽՄԿ գործունեությունը. ԵՄ խոսնակ
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան: Այս մասին ասված է ԵՄ խոսնակի՝ Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:
«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը կենտրոնացած է եղել ԼՂ հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովվել ԿԽՄԿ գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանը հայտարարեց, որ արգելել է Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների շարժը, քանի որ, իբրև թե, դրանցով արգելված ապրանք է տեղափոխվել Արցախ: