24.11.2024
Բացառիկ հնարավորություն՝ Դավիթ Տոնոյանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը հաղթանակող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի

3 տարի առաջ այս օրերին, Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ, 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում, հարցադրում է անում ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու հաջողություն ապահոված ուժերի հրամանատարը, ապա հայտնվեց բանտում:

Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի, որի հետևանքը կալանավայրերում շինծու գործերով հայտնված քաղաքական գործիչներն ու զինվորականներն են",- գրել է Աբրահամյանը: