21.04.2025
ԱԽ քարտուղարը մեկնում է ԱՄՆ
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին:


Փաստաբանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։


Նրա խոսքով՝ իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ առավոտյան նշանակված է եղել դատական նիստ, և իրենք ցանկանում են իրենց պաշտպանյալի հետ քննարկել նրա պաշտպանությանն առնչվող հարցեր:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցչի հետ։ Ներկայացվել է փաստաբանի խորհրդապահական կարգով իր պաշտպանյալին անարգել տեսակցելու իրավունքը՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման` անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։


Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում փաստաբանների բարձրացրած խնդիրը կարգավորվել է, նրանք կարողացել են անարգել տեսակցել իրենց պաշտպանյալին։


 

Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար