27.11.2024
Հունիսի 30-ից դադարեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը
prev Նախորդ նորություն

Սանոսյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ նախարար Սանոսյանը կարևորել է հայաստանյան տարբեր ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածությունը և ուրախությամբ փաստել, որ Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է։

Նախարարը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը։

Քննարկվել են նաև ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Չինաստան պլանավորվող այցի մանրամասները։