25.11.2024
Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց՝ նա պետության համար որևէ օգտակար բանով չի զբաղվելու
prev Նախորդ նորություն

Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն վճռական կլինի Ադրբեջանի նկատմամբ. Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը վեհաժողովի ամառային նստաշրջանում հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչին.


«Պարոն նախարար,


ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլեւ տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում:


Այս առումով կցանկանայի հարցնել` Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը: Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի` ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը եւ կկանխի նոր պատերազմական հանցագործությունները:


Շնորհակալություն»:


Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչը պատասխանել է. «Ի պատասխան Հայաստանից հարգարժան անդամի հարցին` թույլ տվեք ասել, որ Կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք` միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն: Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:


Ինչպես եւ արդեն պատասխանեցի Հայաստանի ու Ադրբեջանի մեր հարգելի անդամների նախորդ հարցերին, մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաեւ` հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, եւ միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:


Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է: Մենք լի ենք վճռականությամբ` ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին եւ կոնվենցիաներին, ինչպես նաեւ` Եվրոպական կոնվենցիաներին:


Շնորհակալություն»: