20.04.2025
Միրզոյանը Մալերիուսին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են IT ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-իրանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և վերահաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունն՝ աջակցելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում բարեփոխումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար