25.04.2025
Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրական միջոցառում է կազմակերպվել
prev Նախորդ նորություն

Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացման հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն այսօր Պեկինում հանդիպել է Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի (CCPIT) փոխնախագահ Չժան Շաոգանի հետ։ CCPIT-ը 1952 թվականին հիմնադրված միջազգային առևտրի և ներդրումների խթանման ազգային գործակալություն է:


Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այդ նպատակով չինական կողմը հրավիրել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։


Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները։ Հանդիպմանը նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության այն ծրագրերը, որոնք օգնում են տնտեսավարողներին ձեռք բերել նոր սարքավորումներ և բարձրացնել իրենց ընկերությունների արտադրողականությունը։


 


 


 

Ալեն Սիմոնյանը մեկնել է Լոնդոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար