23.11.2024
ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են անվտանգային միջավայրը
prev Նախորդ նորություն

Վարչապետը և ՌԱԿ վարչության նորընտիր անդամներն անդրադարձել են ԼՂ շուրջ իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանում և Սփյուռքում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության և ՌԱԿ միջև համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:


Ըստ աղբյուրի՝ Միքայել Խարապյանը հավելել է, որ ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման:


Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի տնտեսական զարգացումներին և այլ հարցերի: