26.11.2024
Էրդողանի իշխանության մնալը կարող է ճգնաժամ հարուցել թուրքական պետության համար. կարծիք
prev Նախորդ նորություն

Անկլավների հարցն օրակարգ է եկել Փաշինյանի «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով. կարծիք

Ակնհայտ է, որ, այսպես կոչված անկլավների հարցն օրակարգ է եկել Փաշինյանի հետպատերազմյան «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու շարունակում.


"Այս հարցում Դավիթ Տոնոյանի այսօրվա պնդումներն արժանահավատ են թվում, մանավանդ, որ հենց Փաշինյանի մարզպետներից մեկն էր համառորեն պնդում, թե Տիգրանաշենը հանձնելու թեմա չկա: Ակնհայտ է, որ Փաշինյանը հետին թվով դարձյալ պատասխանատվությունը զինվորականության ուսերին բարդելու հարց է լուծում",- գրել է Սուրենյանցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել 2020թ. նոյեմբերի 9-ի զարգացումներից: