20.04.2025
ՊԵԿ աշխատակիցները կորեացի փորձագետների հետ քննարկել են մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

Պուտինը տպավորված է Հայաստանի տնտեսության աճի տեմպերով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, մայիսի 25-ին, ասել է, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շատ հաջող է ընթանում»։


Ըստ ՏԱՍՍ-ի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ ղեկավարն անդրադարձել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այն խոսքերին, որ «Հայաստանը գլխավոր շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս ցուցանիշը նախորդ տարեվերջին կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։


«Սա, իհարկե, այնքան լուրջ թիվ է, շատ լուրջ»,- համաձայնել է Պուտինը։

Ալեն Սիմոնյանն ընդունել է Երևանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար