20.04.2025
Փաստաթուղթը ստորագրված է, պարզապես մնում է ճիշտ վայրն ու տեղն ընտրե՞լ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Զարգացումները տեղափոխվելու են ՀՀ դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ

Առաջիկա ամիսներին մեզ սպառնացող մարտահրավերների մակարդակը հասկանալու կարևոր ցուցիչ է Թուրքիայի նախընտրական խոսույթում Ադրբեջանի թեմայի առաջնային կարևորությունը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:

"Մի հատված ընդդիմության առաջնորդ Ք. Քըլըչդարօղլուի թեմատիկ անդրադարձից. «Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից...»։

Թուրքիայում ընտրական անորոշության ավարտից հետո զարգացումները տեղափոխվելու են Հայաստանի դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ, որում Իրանի ներգրավվածությունն ավելի պասիվ է լինելու",- գրել է Պետրոսյանը։


Հիշեցնենք, մայիսի 28-ին Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:


 

Ստեփան Դեմիրճյանը մերժել է Հայկ Մարությանին. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար