25.11.2024
Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Շուշիի և Հադրութի դեօկուպացիա. ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ

2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայիս իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովելու իր մտադրության մասին, այս դրույթները ներառված էին կառավարության հնգամյա ծրագրում, սակայն այսօր կառավարությունը պատրաստ է ճանաչել ամբողջ Արցախը Ադրբեջանի կազմում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական այս խոստումները կեղծիք չեն համարում, և հայտարարում են, որ աշխատում են այդ ուղղությամբ։


Մասնավորապես, ճշտող հարցին, թե ինչ են անում իշխանությունները դեօկուպացումն ապահովելու համար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց. «Կարող եմ ասել հետևյալը, որ Շուշիի և Հադրութի դեօկուպացման գործընթացի հետ կապված՝ իշխանությունների գործողությունները նույնն են, ինչ մեկ տարի առաջ և երկու տարի առաջ, և նույնը կլինեն հնգամյա ծրագրի ավարտին»: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք վերը նշվածը նշանակում է, որ քանի որ մինչ օրս ոչինչ չի արվել, այդպես էլ չի արվելու, Արսենյանն ասաց. «Բանակցային գործընթացի ընթացքում մենք այդ մանրամասները քննարկում ենք նաև Ադրբեջանի հետ, որպեսզի հասնենք երաշխիքների և իրավունքների վերականգնման, որոնց մասին խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության շահերի համատեքստում։ Մենք քննարկում ենք այնտեղից բռնագաղթված մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցը, սա բանակցությունների նյութ է»։


Եվ, այնուամենայնիվ, նախընտրական խոստումները սովորական խաբեություն չէի՞ն. «Քաղաքական թիմերը ձգտում են ապահովել առավելագույնը, այն, ինչ համարում են այս պահին լավագույնը։ Այն, ինչ գրել ենք այդ ծրագրի մեջ, մեր ցանկությունն է եղել»,- ասաց Արսենյանը: