20.04.2025
ՀՀ-ն ու Միացյալ Թագավորությունը շարունակաբար զարգացնում են փոխհամագործակցության ոլորտները
prev Նախորդ նորություն

Փաստաբանները հրաժարվեցին տիկին Գայանեից. ո՞րն է պատճառը

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանի փաստաբանները հանդես են եկել անսպասելի հայտարարությամբ.


"Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

Ազատությու՛ն տիկին Գայանեին",- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, տիկին Գայանեն մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի համար:


 


 

Հրաժարվել պարտվողական մտայնությունից և կործանարար քայլերից. Մայր Աթոռ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար