26.11.2024
Փաշինյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի, Հարավային Ամերիկայի և Հունաստանի հայկական կոմիտեները դատապարտել են Փաշինյանին

Հարավային Ամերիկայի, Հունաստանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերը դատապարտել են Փաշինյանին։ Այս մասին հայտնում է Armenian Global Community Տելեգրամ ալիքը։


«Հարավային Ամերիկայի Հայոց ազգային խորհուրդը հարկ է համարում նախևառաջ նշել, որ վարչապետի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև անտեսում են իրավասու միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններում համաձայնեցված բոլոր սկզբունքները, որոնք ուղղված են եղել հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։


Վարչապետն իրավունք չունի ընդունելու որոշումներ, որոնք հակասում են Սահմանադրությանը և Հայաստանի, Սփյուռքի և, առաջին հերթին, Արցախի Հանրապետության ժողովրդի կամքին։


Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ հեռացումը միայն էթնիկ զտումների նոր դրվագ կապահովի»,- ասաց Հարավային Ամերիկայի Հայոց ազգային խորհրդի տնօրեն Արամ Մուրատյանը։


«CDCA-ն բոլոր տեսանկյուններից դատապարտում է այս անընդունելի և հակասահմանադրական հայտարարությունները, որոնք ոչ մի կերպ չեն կանգնեցնի մեր պայքարը հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության հզորացման»,- նշում են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբից։


«Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ անվերապահորեն սատարում է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման կամքը՝ դատապարտելով ճակատագիրը որոշելու օրինական լիազորություն չունեցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Արցախի Հանրապետության»,- ասված է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։