Փաշինյանը չունի ոչ մանդատ, ոչ լեգիտիմություն նման դավաճանական քայլի գնալու համար
Բոլոր այն ուժերը, քաղաքական, հասարակական և այլն, մեդիա ռեսուրսները, փորձագետները և այլ անձինք, որոնք երեկվա ասուլիսից ու պարզ տեքստով ոչ միայն Արցախի, այլև ՀՀ–ի հանձնումն ազդարարող հայտարարություններից հետո կփորձեն պաշտպանել Փաշինյանին ու նրա իշխանությանը՝ կեղծ «լեգիտիմի» ու ընտրվածի անվան ներքո, հավասարաչափ կիսում են հակապետական այս ծրագրի իրագործման պատասխանատվությունը: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
"Փաշինյանը եկել է բոլորովին այլ ծրագրով, Շուշի ու Հադրութ էր դեօկուպացնում, հիմա արդեն ՀՀ–ն Վրաստանի ու Իրանի հետ կապող միջպետական ճանապարհներն է հանձնում Ադրբեջանին: Նա չունի ոչ մանդատ, ոչ լեգիտիմության նման դավաճանական քայլի գնալու համար, ունի անձնական մոտիվացիա, ինչո՞ւ կպարզվի հաստատ, բայց պաշտպանողները դառնում են նրա հանցակիցը, քանի որ այլևս ոչ մեկ չի կարող ասել, որ ուղիղ չէր ասում, լավ չէր ասում, իրենք էլ տեղյակ չէին...",- գրել է փորձագետը: