23.04.2025
ՊՆ-ում քննարկել են ԵԱՀԿ հետ համատեղ ծրագրերը
prev Նախորդ նորություն

Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին

Հայաստանը կարևորում է Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և նրանց կողﬕց որպես ﬔկ ամբողջություն առաջարկվող ﬕջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիﬓահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Այս մասին իր իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ես Իտալիայի արտաքին գործերի նախարարին ներկայացրի ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը»,– ասաց նա:

Նշենք, Հայաստանում է գտնվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին, ում հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Ախոյան. Թուրքիայում դարձյալ 1915 թվականն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար