20.04.2025
Աննա Վարդապետյանն ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է փոխգործակցությունը
prev Նախորդ նորություն

Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, բնակիչներ:


Հայրենիքի պաշտպանությանը թաղամասից տասնյակ հայորդիներ են մասնակցել, նրանցից 22-ը զոհվել են կամ այսօր արդեն ողջ չեն:


«Հայրենյաց պաշտպանի» հուշարձանի տեղադրումն ու հարակից պուրակի բարեկարգումը հնարավոր է դարձել անհատ բնակիչների ուժերով:

Ովքե՞ր տարկետում կստանան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար