25.11.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մտահոգ է հայկական ժառանգությանը սպառնալիքներով
prev Նախորդ նորություն

Գյումրեցի տղամարդը սպառնացել է պայթեցնել «Ֆ-1» տիպի նռնակը. նա զինաթափվել է

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Այդ մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:


«Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Իրավապահներն անմիջապես սահմանազատել են նշված վայրը և ձեռնարկել համապատախան միջոցառումներ։


Ոստիկանության Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:


Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:


Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրությունում։