26.11.2024
Եթե գազի «էքսպերիմենտը» չհաջողվի, «կատաստրոֆա կլինի». վարչապետ
prev Նախորդ նորություն

Նախարար. Ներդրումների տեսանկյունից ՀՀ-ն կդառնա գրավիչ ԵՄ անդամ երկրների համար

Որպեսզի Հայաստանը ավելի գրավիչ դառնա ներդրումների տեսանկյունից օրենսդրությունը դառնալու է առավել պարզ ու մատչելի: Այս մասին Ազգային Ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Վերջինիս խոսքով՝ այս պահին մշակվում է օժանդակող ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքակազմը, որը կխթանի լուրջ արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտները և որն էլ առաջիկայում կներկայացվի:

«Քայլեր են արվելու, որպեսզի Եվրամիության անդամ երկրների համար ևս Հայաստանը լինի գրավիչ ներդրումներ կատարելու համար: Ներկայումս նաև բանակցություններ են ընթանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որ տրամադրի GSP+ ռեժիմը: Աշխատանքներ են ընթանում ասիական շուկաները գրավելու համար»,- ասաց Կարայանը:

Անդրադառնալով այն քննադատությանը, թե GSP+-ը արդեն մի քանի տարի է գործում է, Doing bussiness-ով էլ Հայաստանը 5 կետով անցել է առաջ, բայց ոչ մի արդյունք չկա, նախարարն ասաց, թե տիրապետում են այն հաշվարկներին, թե այսօր ինչ առավելություններ ունենք.

«Մենք վերլուծել ենք, վերլուծելու ենք և պետք է անընդհատ վերլուծենք»,- հավելեց նախարար Կարայանը: