26.11.2024
ՀՀ և ԼՂՀ վարչապետները ծանոթացել են մարտական դիրքերի տեխնիկական վերազինմանը
prev Նախորդ նորություն

Եթե գազի «էքսպերիմենտը» չհաջողվի, «կատաստրոֆա կլինի». վարչապետ

Գազի սակագաների նվազեցումը Հայաստանում պայմանավորված է ռացիոնալ գործոններով, այն նախընտրական քայլ չէ, սակայն եթե համարում են նախընտրական, «արդյոք դա վա՞տ է»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Տիգրանակերտ քաղաքում ՀՀ եւ ԼՂՀ վարչապետների ասուլիսի ժամանակ:

Գազի սակագինը, համաձայն Հայաստանի գազատրասնպորտային համակարգի մոնոպոլ շահագործող «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության, չի փոխվել սահմանին: Այսինքն՝ Ռուսաստանը չի իջեցնում Հայաստան մատակարարվող գազի սակագները: Տեղի է ունենում միայն ներքին՝ վերջնական սպառողների համար նախատեսված սակագների իջեցում: Սոցիալապես անապահով խավերի համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 100 հազ․ դրամ: Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 139 հազ․ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)՝ ներկայիս 146 հազարի փոխարեն:

Ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը): Նույն սակագինն է սահմանվում վերամշակող կազմակերպությունների համար: Իսկ ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 242.1 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը):

Գազի սակագներ իջեցման գործոններն ու աղբյուրները, նշում է Կարեն Կարապետյանը «չորսն են եւ շատ տրամաբանական»: «Աղբյուր համար առաջին՝ տրանզիտի հնարավոր գնի նվազեցումը Վրաստանով, որովհետեւ տրանզիտի պայմանագիրն ավարտվում է հունվարի մեկին: Աղբյուր երկրորդ՝ «Գազպրոմ Արմենիան» ունենալով վարկային բեռ՝ այս տարիների ընթացքում մաշեցնում է եւ իրեն բեռը նվազեցնում է: Աղբյուր երրորդ՝ փորձ է կատարվում գազի գնի նվազեցմամբ շուկան մեծացնել, որի պարագայում այն սպասվելիք մարժաները, մուտքերը կավելանան: Աղբյուր չորրորդ՝ շուկայի կայունացման եւ մեծացման համար հիմնադիրը «Գազպրոմ Արմենիայի» ասել է, որ ես ձեր ֆինանսական ռիսկերին տեր կկանգնեմ», - հայտարարեց նա:

Լրագրողների տարակուսանքին ի պատասխան վարչապետն ասաց՝ «Չե՞ք հավատում»: Բան այն է, որ «Գազպրոմ Արմենիան» անցյալ տարին փակել է 10 միլիարդ դրամի վնասով եւ սակագները նվազեցնելով վնասներ չի՞ կրի: Ուստի մոտիվացիան հատկապես փորձագետների համար այդքան էլ պարզ չէ, ինչի ի պատասխան, վարչապետն ասաց, որ շուկայի մեծացման խնդիր կա, տնտեսական աշխուժացման խնդիր կա: «Մենք նստել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցել ենք որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես որպես վարչապետ շահագրգռված եմ բիզնեսին մաքսիմալ առավելություն տալ, բայց որեւէ կամպանիայի հաշվին ես դա չեմ անի, որովհետեւ դա նշանակում է մեկին խեղդեմ, մյուսին՝ անհասկանալի է՝ կլավացնեմ, թե՝ չէ: Ասել եմ՝ եկեք նստենք թուղթ ու գրիչով մտածենք. Ձեր շուկան կրճատվում է, տնտեսական ակտիվությունը պակասում է, շուկայի կրճատման դեպքում դուք ամեն անգամ գալու եք նոր մարժա ուզեք, որովհետեւ քիչ ծավալի վրա ձեր մարժան պետք է մեծանա: Բիզնես տրամաբանական առաջարկ ենք արել», - ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է aravot.am-ը:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս որոշման հեռանկարային լինելը կախված է նրանից, թե շուկան ինչպես կարձագանքի.«Եթե էքսպերիմենտը հաջողի, եթե շուկան մեծանա, եթե «Գազպրոմ Արմենիան» եւ իր հիմնադիրը տեսնեն, որ շուկան արձագանքում է եւ մեծանում է, այդ էքսպերիմենտը կշարունակենք»: Դիտարկմանը՝ եթե «էքսպերիմենտը» չհաջողվի՞, պարոն վարչապետն ասաց՝ «Կատաստրոֆա կլինի»:

Մեր ճշտող հարցին էլ՝ տրանզիտի հնարավոր նվազեցման մասին արդեն կա՞ որոշակի պայմանավորվածություն, պարոն Կարապետյանն ասաց, որ բանակցողը «Գազպրոմն է», որը բանակցում է վրացական կողմի գործընկերների հետ.«եթե դիմեն հայկական կողմին աջակցության համար, ապա մենք էլ կմասնակցենք»: Ինչո՞ւ է հենց հիմա նվազեցվում, հարցին էլ վարչապետը պատասխանեց՝«Ամեն կամայական քայլին, ասելու էին՝ ինչու նախկինում չէին անում, կամ՝ նախընտրական քայլ է, պոպուլիստական քայլ է: Նախընտրական չէ, ես այսօր ստանձնել եմ վարչապետի պարտականությունները եւ իմ առաջին նպատակայնին ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է: Եթե որեւիցե մեկն ուզում է մեկնաբանել որպես նախընտրական, թող մեկնաբանի, եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե վատ է»:

Մյուս կողմից նա հավելել է, որ վեց ամիս հետո կայանալիք ընտրություններն «իր կառավարությանը չափազանց խանգարում են»։ Նա անդրադարձել է նաեւ իշխող Հանրապետական կուսակցության հնարավոր անդամակցությանը։ «Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացնեմ: Նաև մոտիվացիան կհայտարարեմ»,- ասել է նա: Հարցին, թե ընտրություններից հետո իրեն որ պաշտոնում է տեսնում, Կարեն Կարապետյանը պատասխանել է․ «Նախապես ասել, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն կոռեկտ չէ»։