25.11.2024
Համախմբված և կազմակերպված հայ ժողովրդին անհնար է հաղթել. Քոչարյան
prev Նախորդ նորություն

«Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսի վերաբերյալ

Մայիսի 8-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակումպխցուցահանդեսի վերաբերյալ:

Բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը և Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:

Ասուլիսի նպատակն է պատասխանել հանրությանը հուզող հարցերին՝ ցուցահանդեսի առաքելության, նպատակների և տված հնարավորությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման պահն արդեն հասունացել էր, քանի որ առհասարակ լիզինգային գործընթացի մասնակիցները շատ են, ուստի կարիք կար հստակեցնելու և հասկանալու թե ոլորտում ինչ ընկերություններ կան առհասարակ: Ինչպես նաև լիզինգառուների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր՝ ֆինանասկան ընկերությունների աշխատանքների հետ կապված:
Վերջին 2 տարում ոլորտում գրանցվել է զգալի աճ: Ցուցահանդեսի նպատակը բոլոր կողմերին մեկ վայրում հավաքելն է և լիզինգային գործընթացներին առհասարակ տրամադրվող ժամանակի կրճատումն է:
Ա. Բազիկյանը հավելեց նաև, որ միջոցառմանը նախատեսում են հանդիպել թե՛ վաղուց գործունեություն ծավալող, թե՛ սկսնակ գործարարներին: Դեռևս գործարար չդարձած քաղաքացու համար ևս այս հարթակը մտքեր գեներացնելու և գործարար ծրագիր կազմելու համար շատ համապատասխան վայր է:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց Կառավարության կողմից այժմ իրականցվող 3 ծրագիր, որոնք միտված են արտադրողականության բարձրացմանը և իրականցվում են լիզինգի պրոդուկտի միջոցով:
Ծրագրերից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք:
Նպատակն է բոլոր մակարդակներում ստեղծել հնարավորություն՝ արտադրողականության բարձրացման համար:
Ծրագրերն են՝
• Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագիրը
• Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պետական ծրագիրը
• ‹‹Տնտեսության արդիականացման միջոցառում›› ծրագրիրը:


Ընդհանուր առմամաբ ցուցանիշները տպավորիչ են՝ 56 մլրդ դրամ լիզինգային պորտֆել՝ մեկ տարում:
Ա. Խոջոյանը նշեց, որ սուբսիդավորման ծրագրերի նպատակն է՝ օրինակ ֆերմերին հնարավորություն տալ չունենալ գրավադրման անհրաժեշտություն, քանի որ լիզինգի պարագայում ձեռք բերվող սարքավրումն է դառնում լիզինգի առարկա: Վերամշակող կամ իրավաբանական անձանց դեպքում ևս սկզբունքը նույնն է:


Ծրագրերի մեկնարկից հետո թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ Ասոցիացիայի հետ շարունակական աշխատանքի արդյունքում ձևավորեց ոչ միայն այս պրոդուկտի նկատմամբ մեծ պահանջարկ, այլև ձևավորվեցին ֆինանսական ենթակառուցվածքները, ֆինանսական կառույցները սկսեցին ներդրումներ կատարել, զարգացնել և ավելի ճկուն լինել իրենց առաջարկներում և ներգրավել ավելի շատ հաճախորդներ:


Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը նշեց, որ ցուցահանդեսը նպատակ ունի դառնալու ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն, որտեղ կներկայացվեն թե՛ սարքավորումներ ներկայացնող տարբեր ընկերությունների նորարարությունները, թե՛ ֆինանսական կառույցների նորարարությունները և լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, կկիրառվի ողջ պոտենցիալով:


ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ պետք է անել ամեն բան, որպեսզի լիզինգային գործիքը հնարավորինս հարմար լինի գործարարի համար և չպետք է լինեն խոչընդոտներ, երբ գործարարը ցանկանում է մոդեռնիզացնել իր սարքավարումները կամ տեխնոլոգիական հնարավորությունները:

Ցուցահանդեսը նաև լոբբինգի համար հարթակ կարող է լինել, որպեսզի լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերը միտված լինեն գործընթացի ճկունությանը:


-Բացի լիզինգային գործընթացի անմիջական մասնակիցներից, անուղղակի մասնակիցները ևս վստահ կկարողանան ստեղծել կարևոր կապեր և գտնել լիզինգային գործընթացի մեջ իրենց հետաքրքրող հատվածը,- հավելեց Ա. Բազիկայնը:


Հատկանշական է նաև այս ընթացքում ֆինանսական կառույցների ակտիվությունն ու ներգրավվածությունը ցուցահանդեսին:

Ա. Խոջոյանը նշեց, որ շատ տպավորիչ է ցուցահանդեսի շուրջ եղած ակտիվությունն ու մասնակիցների թիվը, ինչը վկայում է ոլորտի ակտիվության մասին :
-Կարևոր է Big Projects ընկերության պրոֆեսիոնալ մոտեցումը մեծ ցուցահանդեսների կազմակերպմանը, քանի որ այն նոր մակարդակ է թելադրում միջոցառումների կազմակերպման ոլորտում,- հավելեց Ա. Խոջոյանը:


Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական արշավը, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են տարվում նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով:
-Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսը բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար է- հավելեց Դ. Հարոյանը:


Ցուցահանդեսը տեղի է ունենալու հունիսի 2-ից 4-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Աշխատանքային ժամերն են՝ 11:00-20:00:
Ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝
-Գյուղատնտեսական սարքավորումներ
-Արևային պանելներ
-Տրանսպորտային միջոցներ
-Շինարարական տեխնիկա
-Արդյունաբերական սարքավորումներ
-Արտադրական սարքավորումներ
-HoReCa մատակարարներ
-Բժշկական սարքավորումներ
-Օդափոխության համակարգեր
-Սառնարանային տնտեսություն
-Ջերմոցային տնտեսություն
-Ֆինանսական կառույցներ:


Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Sunny City և JCB ընկերությունները:
Հովանավորներն են՝ ArmLeasing, Evocabank և Celsius ընկերությունները: