24.11.2024
Արմեն Աշոտյանին կրկին թույլ չեն տվել բացակայել Հայաստանից
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկրորդ օրն է, ինչ բանակցում են Վաշինգտոնում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում արդեն երկրորդ օրն է, ինչ քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։


Ըստ ամերիկյան կողմի՝ բանակցությունները կտևեն մի քանի օր։


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով Վաշինգտոնում հյուրընկալել էր Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը կարևոր է համարում Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։


Երեկ պետնախարարությունում կայացած ճեպազրույցում բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագետներից մեկը հայ-ադրբեջանական քննարկումները որակեց «կառուցողական»։


Ըստ պետքարտուղաության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:


Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը: