25.11.2024
Փաշինյանը Պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել
prev Նախորդ նորություն

Նախարարը ՀԿԵ տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության բարելավման հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը:


Ըստ աղբյուրի՝ միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական հնարավոր լուծումները:


Նախարար Գրիգոր Մինասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոլորտային խնդիրների լուծման նախաձեռնությանը՝ առաջարկելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց:


Նշվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սկիզբ առնող համագործակցության շրջանակում ցանկալի արդյունքներ գրանցելու ուղղությամբ: