14.12.2024
Աշխատանքն՝ պետության բարեկեցության ու զարգացման գրավականն է. Վահագն Խաչատուրյան
prev Նախորդ նորություն

Թովմասյանը Մարինա Կալյուրանդին է ներկայացրել ՀՀ-ում անվտանգային իրադրության սրման մասին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ:

"Ներկայացրի խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները: Նշեցի, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով մեր հայրենիքը և մեր քաղաքացիներին չենք օգնում:

Ընդգծեցի, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ:

Տիկին Մարինա Կալյուրանդը դատապարտեց Ադրբեջանի գործողությունները, որով խաղաղության գործընթացը վտանգվում է: Նա իր գործընկերների հետ հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին հանձն առնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը և հարգել միջազգային պարտավորություններն ու նորմերը:

Խոսեցի Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝ ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել։

Շոշափեցինք բոլոր կարևորագույն թեմաները, որոնց մասով ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի մեր թիմը պարբերաբար զեկույցներ է պատրաստում, ուղարկում միջազգային բոլոր գործընկերներին"։