24.11.2024
Արցախի բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով. պետնախարար
prev Նախորդ նորություն

Շուրջ 400 մլն դրամ, շարժանակ ու անշարժ գույք. ակնաբույժից պահանջում են բռնագանձել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ,

9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,

386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: