24.11.2024
Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները չեն խոսում խաղաղ համակեցությամբ ապրելու մասին
prev Նախորդ նորություն

Արցախի բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով. պետնախարար

Արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով: Այս մասին գրում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

"Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ",- գրել է Ներսիսյանը: