23.11.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահին
prev Նախորդ նորություն

Նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:


Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է. «Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ շնորհավորանքներ: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում»:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանն ասել է. «Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Շատ ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ քննարկել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունները»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:


Երկուստեք կարևորվել են տնտեսական, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: