23.11.2024
Հնարավոր է մոտակա ժամանակներում ՀՀ-ում հեղուկ գազի դեֆիցիտ լինի
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և «Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին:


ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Սփյուռքի հայկական կազմակերպությունների այն նախաձեռնություններին, որոնք խթանում և ամրապնդում են Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ու միասնական օրակարգի ձևավորումը:


Հանդիպման ընթացքում Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձերի ու ծրագրերի, առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:


Երկուստեք կարևորվել է Ֆրանս-հայկական խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, ինչը պետք է համահունչ լինի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին:


«Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները:


Գուրգեն Հակոբյանն իր խոսքում նշել է, որ գործունեության ավելի քան 25 տարում սերտորեն համագործակցելով հայաստանյան պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, «Գրանթ Թորոնթոն Հայաստանը» իր ներկայությունն է հաստատել ավելի քան երկու տասնյակ երկրներում և տարածաշրջանում հանդես է գալիս որպես «լավագույն փորձի կրող» ընկերություն: