8.06.2025
Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳ-ի նախարարը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ:


Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման համար։


Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։


Լուկաս Ֆուրլասի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին եղել է Սյունիքի մարզում և դիտարկումներ իրականացրել Լաչինի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում:


 

Ապրիլի 27-28-ը Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին