24.11.2024
Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար

Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով ժամը 11:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար:


Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին:


Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:


Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի: