2.09.2024
ՄԻՊ-ը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ. ինչ հարցեր են քննարկվել
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Ադրբեջանի վրա պետք է ճնշում գործադրել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։


«Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ապա պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ»,- մասնավորապես գրել է Ռասմուսենը։


VERELQ-ը հիշեցնում է, որ կիրակի օրը Ադրբեջանը, խախտելով բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, հայտարարել է, որ ցանկացած միակողմանի քայլ անընդունելի է, ինչպես նաև նշել է հրադադարի խախտումների թվի աճ և կոչ արել Երևանին և Բաքվին իրականացնել պայմանավորվածությունները։

Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Սաղաթելյան
Հաջորդ նորություն next