2.09.2024
Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ․ Արցախի պետնախարար
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։

Տիկին Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։

Դեսպան Կալյուրանդը իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանի Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Հաջորդ նորություն next