24.11.2024
Կառավարությունը 2018 թ-ից մինչև օրս մարզերում 1.2 միլիարդ դոլարի ներդրում է արել. վարչապետ
prev Նախորդ նորություն

Փաշազադեն դժգոհ է Գարեգին Երկրոդի հայտարարությունից

Ադրբեջանի հետ չի կարելի խոսել վերջնագրի լեզվով: Այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունն այն մասին, որ հայ ժողովուրդը չի ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում:


Նա կարծիք է հայտնել, թե նման հայտարարություններն անընդունելի են.


«Հայոց Կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնական գործչի համար։ Կրոնական գործիչները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն: Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է»,- ասել է Փաշազադեն։


«Մենք բարեկամության կոչով դիմում ենք հայկական եկեղեցուն»,- հավելել է Փաշազադեն։