24.11.2024
ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը
prev Նախորդ նորություն

ՔԿ քննիչներն ամսական հավելում կստանան՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:


Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:


Նշվում է, որ Քննչական կոմիտեի քննիչներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: