26.07.2025
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ
prev Նախորդ նորություն

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:


Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:


Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխգործակցության խթանման հնարավորությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


 


 


 

Հարությունյանն ընդունել է IRI-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին