24.11.2024
Արցախում մեկնարկում են նոր կտրոնների տրամադրման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Արցախում ժամանակովորապես կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը

Հաշվի առնելով, որ Արցախի տարածքում գործող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, շրջափակման պատճառով գործունեություն չէն ծավալում, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկնակի նվազել է ընդհանուր սպառումը ու շուրջ 40%- ով աճել գետերի հունի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երի արտադրանքը, հնարավորություն է ընձեռնվել ժամանակովորապես վերանայել հովհարային անջատումների ժամանակացույցը։

Ուստի, հայտնում են Արցախ Էներգոյից, առաջիկա ժամանակահատվածում անջատումները կիրականացվել օրական 3 անգամ ՝ մեկ ժամ տևողությամբ, նույն խմբերով։

Այսօր ժամը 19։00-ից սկսած անջատում չի իրականացվելու, իսկ նոր ժամանակացույցը կաշխատի ս․թ․ մարտի 31-ից, ժամը 07։00-ից։

Հովհարային անջատումների նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։