24.11.2024
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Թիրախում` քաղաքացիական անձինք են
prev Նախորդ նորություն

Արցախում մեկնարկում են նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:


Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։

Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտարարվել է ավելի վաղ, նախկինում տրված կտրոնները հնարավոր է կիրառել մինչև ապրիլի 10-ը, իսկ նոր կտրոններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ հին կտրոնների օգտագործման հանգամանքից:

Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։