24.11.2024
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Խաղաղության պայմանագրի բանակցությունների հիմնական դերակատարը ՌԴ-ն է. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում, բայց հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նա նշեց, որ հարցեր կան, որ անմիջականորեն Արցախի իշխանություններն են խոսում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերն են դրան։ Պայմանագրի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմն է, ասաց Սիմոնյանը։


"Բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ ՌԴ-ն, բայց կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  կողմից, որոնք բավականին ակտիվ են",- ընդգծեց ԱԺ նախագահը: