24.11.2024
Նախագահը աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է, բայց ասել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղում են ճիշտ չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նրա խոսքով, կա գործընթաց և այդ գործընթացը տեղում կանգնած չէ.


«Փակուղի անվանելը սխալ է, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու առումով Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել։ Հակառակը, կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևէ սադրանք իրականացնելու համար», - ասաց Սիմոնյանը։


Նա նաև մեկնաբանեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը, նա նշել է.


«ՌԴ առաջարկները, որ մինչ օրս եղել են, մեր կողմից ընդունվել են, և խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև ՀՀ-ն մշտապես՝ 99%դեպքերում, ռուսական առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Բաքուն մինչև հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը։