25.11.2024
Նախագահն ու վարչապետը խոսել են «ծայրահեղ լարված» աշխարհաքաղաքական իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԱՄՀ-ի հետ քննարկել է իր կապիտալ ծախսերը և հարկային քաղաքականությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մարտի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:


«Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:


Նշվում է, որ հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները: