22.04.2025
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոր նշանակումներ է արել
prev Նախորդ նորություն

ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը վերահաստատել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:


Նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ Գիորգի Շարվաշիձեն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող գործունեությանն ու ծրագրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի հնարավորություն է ընձեռնում ոլորտային մի շարք ուղղություններով գործակցության ընդլայնման համար:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ այն համակարգում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և հույս հայտնել, որ երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի:


Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական կրթության, նանոտեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու, առաջիկայում Վրաստանում կայանալիք հայ-վրացական բիզնես ֆորումին առնչվող մի շարք հարցեր:


Անդրադարձ է կատարվել նաև վերջերս Երևանում կայացած «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին, որին 10 վրացական ստարտափ ընկերություններ էին ներկայացված: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության վերաբերյալ։


Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։

Երևանի քաղաքապետի գործառույթները կկատարի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան