21.04.2025
Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Ղարաբաղի դեմ նոր հարձակումները. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման վրա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային Ժողովում, գործընկերներ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է:

Նշել եմ, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը»,- հայտնում է Կոնջորյանը։


 

Արձագանքել Բաքվի սադրանքին. Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՄԱԿ և ԱԽ պետությունների դեսպաններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար