25.11.2024
Կինն իմ մուսան է. Վլադիմիր Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Ղարաբաղի դեմ նոր հարձակումները. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվություններին և մասնավորապես գրել․


«Ադրբեջանական դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին։ Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է նա։