24.11.2024
Թշնամին իր նպատակներին չէր հասնի, եթե Հայաստանում չունենար իր «տրոյական ձիուն». Գալստյան
prev Նախորդ նորություն

Եթե պայմանագիրը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի, հետո՝ Նախիջևանի. Օսկանյան

Այսօր Հայաստանի իշխանությունները, ըստ էության, համաձայնել են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների, ինչպես նաեւ միջնորդների հայտարարությունները։ Սա նշվում է նաև  շրջանառվող տարբեր փաստաթղթերի նախագծերում։ Նման տեսակետ այսօր՝ փետրվարի 24-ին, համաժողովի շրջանակում հայտնեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։


Նրա խոսքով, այդ մոտեցումը վերջնականապես կամրանա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Արցախի դե ֆակտո հանձնման հարցը Օսկանյանը լուծված է համարում:


Նախկին նախարարը նշեց, որ Հայաստանի իշխանությունների համար բավական դժվար կլինի կոծկել կամ թաքցնել Արցախի հանձնման փաստը, քանի որ Բաքուն չի համաձայնի լղոզված ձևակերպումների և հստակություն կպահանջի այս հարցում։ Ուստի Արցախի հանձնման ընկալումը մեղմելու համար մատնանշվելու է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության առկայությունը։ Այսպիսով, նրա համոզմամբ, տպավորություն կստեղծվի, որ Արցախը դեռ ունի ինքնորոշման հնարավորություն։


«Սակայն փաստն այն է, որ եթե փաստաթուղթը ստորագրվի իմ նկարագրած բովանդակությամբ, նույն վայրկյանին, պատկերավոր ասած, Արցախը կվերածվի Ջավախքի։ Բայց Ջավախքից տարբերությունն այն է լինելու, որ շատ շուտով, գուցե մեկ տասնամյակի ընթացքում, Արցախը կվերածվի Նախիջևանի, որտեղ հայ չի լինի։ Այնպես որ, եկեք չզբաղվենք ինքնախաբեությամբ. այս բովանդակության փաստաթղթի ստորագրումը կբերի հենց այս հետևանքների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ուրախ կլինի հրապարակայնորեն ներողություն խնդրել, եթե սխալվել է այս կանխատեսումների մեջ։