21.04.2025
Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ալիևի մյունխենյան հայտարարությունները
prev Նախորդ նորություն

Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջեւ. Ռուբեն Վարդանյան

Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ եւ կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունը վստահ է, որ Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ մեր ցանկությունից: Իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Այս մասին Երեւանում ընթացող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:


Վերջինս համաժողովի աշխատանքներին միացել է տեսակապով:


«Նույն ժամանակ մենք ունենք խնդիր, որ մարդիկ կորցրել են հավատն իրենց նկատմամբ, հավատ՝ դեպի արդարություն, դեպի ղեկավարություն եւ ապագան: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը: Բայց Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջեւ, և այս իրավիճակում առաջին քայլը, որ պետք է անենք, դա Արցախի անկախության եւ ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է: Վստահ եմ, որ այս դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անենք ամեն օր եւ դա լինի մեր համար ամենակարեւոր գործը»,- ընդգծեց Վարդանյանը:


Ռուբեն Վարդանյանը հավելեց՝ առաջին թշնամին մենք ենք, որ չենք հասկանում, որ ամենօրյա կյանքով ապրելով, չի ստացվելու փոխել այն, ինչը պետք է փոխենք:


 

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան