29.03.2025
Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն, մենք էլ պետք է քայլեր անենք. Ռուբինյան

Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում:


Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Հայաստանը օգնություն ուղարկեց Թուրքիա, այն պարագայում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին և մինչև օրս փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։


«Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ», - ընդգծել է Ռուբինյանը։


Անդրադառնալով միջազգային մամուլի հրապարակումներին, թե Հայաստանի օգնությունը կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը՝ ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց․


«Ես չեմ կարծում, որ այս աղետը կսառեցնի գործընթացը, կարծում եմ գործընթացը կշարունակվի, իսկ կարագանա, թե ոչ, ցույց կտան հետագա իրադարձությունները»։


 


 

Հայ-հնդկական հարաբերություններում նկատվում է զարգացման բարձր դինամիկա. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները