24.11.2024
Սեյրան Օհանյանը չի կարող ծանոթանալ իրեն վերաբերող միջնորդություն-մեղադրանքին․ Խամոյան
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդականի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:


ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Ա. Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում:


Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: