24.11.2024
Դատախազն Արմեն Չարչյանի հարցով միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին
prev Նախորդ նորություն

Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:


«Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։


Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից...


Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ», - ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հայտնել էր, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ:


«Շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։


Հենց նոր տեղեկացանք, որ իրականում ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։ Մեր աղբյուրը նշում է, որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ»,- այդ մասին գրել է «Հրապարակ» թերթը: